Ռուսաստանում ադրբեջանցու գլխավորությամբ նարկոավազակախումբ է ձերբակալվել
ՌուսաստանՌԴ ոստիկանության աշխատակիցները Լիսվա քաղաքում ադրբեջանցիներից բաղկացած, թմրանյութերի շրջանառությամբ զբաղվող ավազակախումբ են ձերբակալել: Այս մասին հայտնել է «Рифей - Пермь» հեռուստաալիքը:
Ձերբակալվել է նարկոավազակախմբի յոթ անդամ՝ Ադրբեջանի քաղաքացու գլխավորությամբ:
Պարզվել է, որ ադրբեջանցին Պերմում ձեռք է բերել մեծ քանակությամբ հերոին և հետագա վաճառք իրականացնելու համար այն բերել Լիսվա:
Ադրբեջանցի ղեկավարի տանն անցկացված խուզարկության ժամանակ հայտնաբերվել է 150 գ հերոին: Քրեական գործ է հարուցվել: