ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի Ղարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ Սիմոնյան Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ Սիմոնյան Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել 

Հասան Ջեմալը Երևանում երկրորդ թեժ հանդիպումն է ունեցել (լուսանկար)

Արտաքին Քաղաքական

Հայոց ցեղասպանությունն իրականացրած ոճրագործ Ջեմալ փաշայի թոռան` Հասան Ջեմալի երևանյան հանդիպումներում պահպանվում է թեժությունը: Երիտասարդ հայ թուրքագետները Հասան Ջեմալի «1915. Հայոց ցեղասպանության» գրքի հայերեն հրատարակության շնորհանդեսից (որի ժամանակ ներկաները բողոքել էին հարցեր տալու հնարավորությունից զրկված լինելու առնչությամբ-խմբ.) մնացած հարցերն ու անհանգստությունները դեկտեմբերի 12-ին հնարավորություն ունեցան անձամբ հասցնել հեղինակին: Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետում կազմակերպված հանդիպմանն ուսանողները հստակ կերպով վերահաստատեցին իրենց պահանջատիրությունը Հայոց ցեղասպանության և պատմական հայկական հողերը վերադարձնելու հաստատակամության հարցում:

 

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հանդիպման սկզբում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան Ռուբեն Մելքոնյանը Ջեմալին հիշեցրեց, որ հավաքվածները եկել են ոչ թե նրան ծափահարելու, այլ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալու համար: Թեպետ ողջ հանդիպման ընթացքում թուրք լրագրող, գրող Հասան Ջեմալը պարբերաբար կրկնում էր, որ պատրաստ է պատասխանելու ցանկացած հարցի, այդուհանդերձ շատ դեպքում ակնհայտորեն շրջանցում էր հարցի բուն պատասխանը` ինչ-ինչ թռուցիկ հայտարարություններ անելով, ինչը, բնականաբար, հարուցում էր երիտասարդներ ի զայրույթը: Իսկ ներկաներից մեկն էլ, ցանկանալով Ջեմալի թոռանը հասկացնել, որ ԱՍԱԼԱ-ի անդամները որևէ կապ չունեն ահաբեկչական կամ ավազակային խմբավորումների հետ, ինչպես նախօրեին ասել է Հասանը, և նրանք ոչ թե ավազակներ են, այլ վրիժառուներ, հանդիպման սկզբում պահել էր պաստառ հետևյալ գրությամբ. «Բոլորս Նեմեսիս ենք, բոլորս Ծաղիկյան ենք» (խմբ.- Ստեփան Ծաղիկյանը Նեմեսիս գործողության շրջանակներում մասնակցել էր 1922 թվականին Թիֆլիսում Ջեմալ փաշայի մահապատժին):

 

 

Ներկաների հարցադրումների մեջ կարմիր թելի նման անցնում էր այն միտքը, որ հայ ժողովուրդն արդեն վաղուց դադարել է բավարարվել միայն «ցեղասպանություն» բառն արտաբերելով և դնում է հարցն իրավական դաշտ փոխանցելու և փոխհատուցում պահանջելու խնդիրը: Անդրադառնալով փոխհատուցման խնդրին` Հասան Ջեմալը սկզբում խուսափեց հստակ որևէ պատասխան տալուց` նշելով, թե ինքը Թուրքիայի Հանրապետությունը չի ներկայացնում և որևէ բան փոխհատուցելու լիազորություններ չունի: Հանդիպման վերջում միայն նա նշեց. «Ես այսօր խոսում եմ, որպես Հասան Ջեմալ, որպես գրող: Ես պե տություն չեմ: Սակայն եթե ես լինեի Թուրքիայի Հանրապետությունը, ես նախ ներողություն կխնդրեի հայերից, երկրորդը` կընդունեի Ցեղասպանությունը, երրորդը` դասագրքերը կվերաշարադրեի, չորրորդ` հայկական մշակույթը, հայկական հետքերը նորից ի ցույց դնելու համար քայլեր կձեռնարկեի, հինգերերոդը` բոլոր ցանկացողներին Թուրքիայի քաղաքացիություն կտայի, վերցրերորդը` կնստեի և կխոսեի փոխհատուցման մասին»:

Ներկաները փորձեցին հասկանալ` արդյոք Հասան Ջեմալն Ադրբեջանի ներկա նախագահ Իլհամ Ալիևի հետևորդն է, որ իր գրքում շարադրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ ադրբեջանամետ թեզերը: Ի պատասխան այս հարցի` Ջեմալը նշեց, որ տեղյակ է, թե դա ինչ նուրբ հարց է հայերի ու Հայաստանի համար` փորձելով այն համեմատել Թուրքիայում քրդական հարցի հետ: Պնդելով, որ չի հանդիսանում ներկայիս Ադրբեջանի ջատագովն ու կողմնակիցը` այդուհանդերձ թուրք հեղինակը խուսափեց այս թեմայով ավելի բան ասելուց:

 

 

Ջեմալը հարցերի շեշտադրումներից ելնելով ընդգծեց, որ եթե Հայաստանում ուսանողները իրեն քննադատում են այս կամ այն խնդիրը այլ կերպ մեկնաբանելու համար, ապա Թուրքիայում ևս ինքը քննադատության է արժանանում ցեղասպանության մասին խոսելու համար ` կոչվելով «հայրենիքի դավաճան»: Նա մի քանի անգամ կրկնեց հետևյալ միտքը. «Եթե ես անեմ այնպիսի հայտարարություններ, որոնցով ձեզ կհաճոյանամ, դա խոսքի ազատություն չի լինի: Խոսքի ազատություն այն է, երբ արտահայտում եմ մտքեր, որոնք կարող են և ձեզ դուր չգալ»:

Հանդիպման վերջում խոսեց նաև Ջեմալ փաշայի մահապատիժը կազմակերպած հայ վրիժառուներից մեկի` Արտաշես Գևորգյանի թոռը` Արմեն Գևորգյանը, ով շնորհակալություն հայտնեց Հասանին` Ցեղասպանության հարցում վերջինիս դիրքորոշման համար: «Հայ-թուրքական հարաբերությունների մեջ ամենակարևորը հավատն է: Ես հավատացի այս մարդուն, հավատացի, որ նա ամեն բան անում է ի սրտե և գիտակցաբար»,- նշեց Գևորգյանը` կարևորելով Ջեմալի ներդրումը Թուրքիայում հայկական հարցի քննարկման գործում: Շեշտելով, որ կան հարցեր, որտեղ հայերի և Հասան Ջեմալի կարծիքները չեն համընկնում, այդուհանդերձ, Գևորգյանը ընդգծեց, որ խնդրին թշնամաբար մոտենալը ճիշտ չէ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա ԶոհրաբյանԲաքուն օկուպացված Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը ներկայացնում է որպես «ռազմական համալիր» Բրիթնի Սփիրսը լուսանկարվել է ամբողջովին մերկ (լուսանկարներ)5,7 մագնիտուդով երկրաշարժ՝ Աֆղանստանում «Կրոկուսի» ահաբեկիչների և ուկրաինական կողմի միջև կապը հաստատվել է․ ՌԴ ՔԿՆարեկ Սամսոնյանի բաց նամակ-հարցումը Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինին Եվրոպական խորհրդի քաղաքական և անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան Ադրբեջանը Ֆրանսիային մեղադրել է «իր տարածքում լրտեսական ցանց ստեղծելու» մեջ
Ամենադիտված