Զինյալների կողմից գրաված Փեշավարի դպրոցում երեք ուժգին պայթյուն է որոտացել. զոհերի թիվը հասել է 104-ի
ԱշխարհԵրեք հզոր պայթյուն է որոտացել Պակիստանի՝ զինյալների կողմից գրաված Փեշավար քաղաքի դպրոցում: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Geo-TV» հեռուստաալիքին:
Անվտանգության ուժերի աշխատակիցներից մեկը նշել է նաև, որ մի շարք երեխաներ դեռևս թալիբների մոտ են:
Հիշեցնենք, որ «Թալիբան» շարժման զինյալներն այսօր գրավել են Պակիստանի Փեշավար քաղաքի ռազմական դպրոցը:
Վերջին տեղեկատվության համաձայն՝ հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 104-ի: Զոհերի թվում կա 84 երեխա և Պակիստանի անվտանգության ուժերի մեկ աշխատակից: