«Բռնությունները դատապարտելու վերաբերյալ հայտարարության տեքստը ֆարս է». Լևոն Զուրաբյան
ՔաղաքականԱզգային ժողովի արտահերթ նիստում վերջին շրջանում հասարակական, քաղաքական գործիչների հանդեպ կատարված բռնությունները դատապարտող հայտարարություն ընդունելու հարցի քննարկման ընթացքում Լևոն Զուրաբյանը կրկին քննադատեց իշխանություններին՝ մեղադրելով վերջին շրջանում իրականացվող բռնություններում:
«Ո՞վ է կանգնած այս բռնարարքի հետևում: Եթե ինչպես ոմանք փորձում են պնդել, որ այս բռնարարքների հետևում կանգնած չեն Սերժ Սարգսյանը, ռեժիմը, իշխանությունը, և դուք՝ իշխանություններդ, իրականում սրբորեն հարգում եք քաղաքացիական ազատությունները երկրում, ժողովրդավարական արժեքները, ուրեմն ակնհայտ է, թե ինչ պետք է կատարվեր երկրում այս բռնարարքներից հետո անմիջապես»,- ասաց Լևոն Զուրաբյանը:
Պատգամավորի կարծիքով՝ քնննարկվող հայտարարությունը հետապնդում է ընդամենը մի նպատակ՝ փրկելու ռեժիմի դեմքը և այնպես վարվել, որ ոչ ոք այդ բռնարարքների համար պատասխանատվություն չկրի.
«Ես իմ կոլեգաների հետ միասին հայտարարում եմ, որ մենք չենք ցանկանում մասնակցել այս ֆարսին և անմիջապես Գագիկ Ջհանգիրյանի ելույթի ավարտից հետո մենք ուղղակի կլքենք դահլիճը»: