Հանուն Դե Խեայի` «Ռեալը» պատրաստ է նոր տրանսֆերային ռեկորդի
ՍպորտԻնչպես տեղեկացնում է Daily Express-ը, Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին ցանկանում է իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեային և պատրաստ է նրան դարձնել պատմության ամենաթանկ դարպասապահը:
Անչելոտին 23-ամյա դարպասապահին տեսնում է որպես Կասիլյասին փոխարինող:
Մադրիդյան կողմը պատրաստ է դարպասապահների շրջնաում նոր տրանսֆերային ռեկորդ սահմանել: Նշենք, որ ռեկորդը պատկանում է Ջանլուիջի Բուֆոնին, ով 2001թ-ին 33 մլն ֆունտի դիմաց «Պարմայից» տեղափոխվել է «Յուվենտուս»:
Դե Խեայի գործող պայմանագիրը անգլիական ակումբի հետ ավարտվում է 2016թ-ի ամռանը:
Ակումբի կազմում դարպասպահը Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 խաղի, որոնցից 5-ում անառիկ է պահել սեփական դարպասը: