Իտալիայի նախագահը հրաժարական կտա
ԱշխարհԻտալիայի նախագահ Ջորջիո Նապոլիտանոն հայտարարել է, որ մի քանի շաբաթվա ընթացքում կթողնի բարձր պետական պաշտոնը: Այս մասին հայտնել է Agence France-Presse-ը:
Այսպիսով՝ 89-ամյա քաղաքական գործիչը մտադիր է իրականացնել վաղեմի մտադրությունը՝ մինչև պաշտոնավարման ավարտը՝ 2020թ.-ը, թողնելով պաշտոնը:
Նրա խոսքով` ինքը պատրաստվում էր հեռանալ պաշտոնից այն ժամանակ, երբ կավարտվի Եվրոպական միությունում Իտալիայի նախագահության ժամկետը: Դա տեղի կունենա հունվարի 13-ին:
Նոր նախագահը կընտրվի երկրի խորհրդարանի կողմից 15-օրյա ժամկետում` Նապոլիտանոյի հրաժարականից հետո: Հաղթողը պետք է հավաքի խորհրդարանականների 2/3-ի ձայները կամ ձայների պարզ մեծամասնությունը: