Պուտինը հույս է հայտնել, որ ռուբլու ամրապնդումը կպահպանվի
ԱշխարհՄոսկվայի ժամանակով 12:00-ին (Երևանյան ժամանակով՝ 13:00) մոսկովյան միջազգային առևտրի Կենտրոնում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մեծ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի համար այն կլինի թվով 10-րդը: Հավատարմագրվել է ավելի քան 1259 լրագրող:
Պուտինի խոսքով՝ Ռուսաստանի կոշտ դիրքորոշումը ճգնաժամային իրավիճակներում պետք է հասկացնի գործընկերներին, որ անհրաժեշտ է կառուցել միասնական անվտանգության տարածք:
ՌԴ նախագահը նշել է, որ Ռուսաստանում իրական ոչ էներգետիկ բիզնեսի ստեղծման գործընթացը բարդացել է: Էներգետիկ ոլորտը դեռևս տալիս է մեծ շահույթ:
«Տնտեսության ներկայիս իրավիճակը պայմանավորված է հիմնականում արտաքին գործոններով»,- ասել է Պուտինը:
Պետության ղեկավարը հնարավոր է համարում ռուբլու ձեռք բերված արժեզրկման պահպանությունը և խոստանում է պահպանել բոլոր սոցիալական պարտավորությունները. «Ես հուսով եմ, որ այսօրվա և երեկվա արտարժույթի փոխարժեքի անկումը և ռուբլու արժեքի բարձրացումը կշարունակվի»,- ասել է նա խոշոր մամուլի ասուլիսի ժամանակ: