Նյու Յորքի նահանգում կարգելեն թերթաքարային նավթի և գազի արդյունահանումը
ԱշխարհԱՄՆ-ի Նյու Յորքի նահանգի նահանգապետ Էնդրյու Քուոմոն հայտարարել է, թե համաձայն է արգելք սահմանել նստվածքաշերտի հիդրավլիկ ճեղքման տեխնիկայի կիրառմամբ թերթաքարային նավթի և գազի արդյունահանման վրա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Washington Times թերթին:
Հրատարակությունը նշում է, որ դեմոկրատ նահանգապետը հայտնել է, թե ճիշտ է համարում էկոլոգիայի պաշտպանության ծառայությունների մասնագետների եզրակացությունները, որոնք հայտարարում են, թե թերթաքարային գազի և թերթաքարային նավթի արդյունահանումը վնաս կհասցնի շրջակա միջավայրին:
Այսպիսով, Նյու Յորքը դարձել է ԱՄՆ-ի երկրորդ նահանգը, որն արգելում է նստվածքաշերտի հիդրավլիկ ճեղքման կիրառումը: Ավելի վաղ համանման որոշում էին ընդունել Վերմոնտի նահանգում, հաղորդել է «ինտերֆաքս»-ը: