Պատահար Ալավերդի-Վանաձոր ավտոճանապարհին
Արտակարգ ՊատահարԴեկտեմբերի 21-ին, ժամը 12.32-ին ահազանգ է ստացվել, որ Մ-6 միջպետական ավտոճանապարհին' Ալավերդի-Վանաձոր հատվածի 10-րդ կմ-ին, տեղի է ունեցել ՃՏՊ. բեռնատարը շրջվել է ձորակը (մոտ 10մ), կա տուժած. առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Մ-4 միջպետական ավտոճանապարհի Ալավերդի-Վանաձոր հատվածի 10-րդ կմ-ում բախվել են «DAF» մակնիշի FXF142 և «ԿամԱԶ» մակնիշի 14 ՕԼ 290 պետհամարանիշներով (վարորդ' Ա. Ա., ծնվ. 1980թ.) բեռնատար ավտոմեքենաները. «DAF» մակնիշի բեռնատարը դուրս է եկել երթևեկելի մասից և կողաշրջվել հարակից ձորակը (մոտ 3 մ):
Թ.Բոլկվաձեն տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Ալավերդու ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները տուժածին ցուցաբերել են առաջին բուժօգնություն, մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, հոսանքազրել են ավտոմեքենան և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ: