Երևանում «Մերսեդես»-ների բախման հետևանքով տուժածների վիճակը միջին ծանրության է
Արտակարգ ՊատահարԴեկտեմբերի 22-ին' ժամը 08.43-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Գլինկայի փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենաներ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Մերսեդես E 500» մակնիշի 34 VA 677 և «Մերսեդես A 160» մակնիշի 34 AT 032 պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Մերսեդես A 160» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1984թ. ծնված Հ. Մ.-ը և ուղևոր՝ 1986թ. ծնված Ա. Մ.-ը, ստանալով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, հոսպիտալացվել են թիվ 1 կլինիկական հիվանդանոց: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: