«Ցանկանում ենք, որպեսզի Անչելոտին դառնա «Ռեալի» Ֆերգյուսոնը». Ֆլորենտինո Պերես
ՍպորտՄադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը գոհ է թիմի գլխավոր մարզիչ Կարլո Անաչելոտիի աշխատանքից. տեղեկացնում է Marca-ն:
Անդրադառնալով իտալացի մասնագետին՝ Պերեսը նշել է.
«Ցանկանում ենք, որպեսզի Անչելոտին դառնա «Ռեալի» Ֆերգյուսնը»:
Նշենք, որ Անչելոտին երեքական անգամ հաղթել է Չեմպիոնների լիգայում և ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղարկությունում, երկու անգամ էլ դարձել է աշխարհի ակումբային առաջնության հաղթող: Միջազգային տիտղոսների քանակով իտալացի մասնագետը հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնին և «Բավարիայի» ներկայիս գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլային: