Հաքերն սպառնում է տվյալներ հրապարակել Հարավային Կորեայի ատոմակայանների վերաբերյալ
ԱշխարհԱնհայտ հաքերն սպառնում է հրապարակել Հարավային Կորեայի Korea Hydro and Nuclear Power Co էներգետիկական ընկերության՝ երկրի 23 միջուկային ռեակտորների գործարկուի ներքին փաստաթղթերի շուրջ 100 հազար էջ և պահանջում է երեք ամիս ժամկետով կանգնեցնել «Գորի» ատոմակայանի երկու բլոկների և «Վոլսոն» ատոմակայանի երրորդ բլոկի աշխատանքը, տե ղեկացնում է «Արմենպրես»-ը:
«Եթե ես չտեսնեմ, որ ռեակտորներն անջատված են Ծննդյան տոների առթիվ, այլ ելք չեմ ունենա, քան ամբողջ տեղեկատվությունը հրապարակային դարձնելը և երկրորդ փուլին ձեռնամուխ լինելը»,- հաքերի գրությունը Twitter-ում մեջբերել է Ռյոնհապ գործակալությունը, հաքեր, որն իրեն անվանում է «խմբի նախագահ, որը հանդես է գալիս միջուկային ռեակտորների դեմ»:
«Ես կարող եմ աշխարհին հայտնել շուրջ 100 հազար էջ տվյալներ, որոնք չեն հարապարակվել: Դուք հայտարարում եք, թե դա գաղտնի տեղեկատվություն չէ: Տենսնենք՝ դուք հանձն կառնեք պատասխանատվությունը, եթե (ռեակտորների) ծրագրերի և համակարգերի մասին տեղեկատվությունը հասնի այն երկրներին, որոնք դրանում (տեղեկատվության հարցում) շահագրգռված են»,- նշված է հաքերի հաղորդագրության մեջ:
Գործակալության տվյալներով՝ դեկտեմբերի 15-ից բաց մուտքում են դրվել «Գորի» ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի և «Վոլսոն» ատոմակայանի առաջին էներգաբլոկի հարկաբաժինների պլանները, ռեակտորների օդորակման համակարգի և հովացման համարկարգի վերաբերյալ տվյալները: Բացի դրանից, հրապարակվել են էներգետիկական ընկերության 10 հազար աշխատակիցների անձնական տվյալները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: