Մահացել է Ջո Քոքերը
Հասարակություն70 տարեկանում մահացել է բլյուզ և ռոք ժանրերում կատարող անգլիացի երգիչ Ջո Քոքերը: Նրա մահվան մասին լուրը հաստատել է երգչի մենեջերը:
Երգիչ երգահան Քոքերը ունեցել է 40 տարի տևող կարիերա: Նա «ուղղակի բացառիկ էր»: «Անկարելի կլինի լրացնել այն բացը, որ նա թողեց մեր սրտերում»,- ավելացրել է երգչի մենեջեր Բերրի Մարշալը:
Քոքերի երգացանկի մարգարիտներն են «My Father’s Son», «Unchain My Heart», «You Can Leave Your Hat On», «Now That The Magic Has Gone», «N'oubliez jamais» բլյուզային բալլադները։
Ստորև ներկայացնում ենք մեծ երգչի լավագույն կատարումներից մեկը: