Թամարա Գվերցիտելին դատի կտա Վրաստանի մշակույթի պալատի ղեկավարին
ԱշխարհԵրգչուհի Թամարա Գվերցիտելին հայտարարել է, որ պատրաստվում է դատի տալ Վրաստանի մշակույթի պալատի ղեկավար Դավիդ Օկիտաշվիլիին, ով երգչուհուն մեղադրել է վրաց զինվորներին չհարգելու համար այն բանից հետո, երբ արտիստուհին կատարել է «Իմ Ռուսաստան» երգը վրաց երգիչ Սոսո Պավլիաշվիլիի հետ դուետում: Այս մասին հայտնել է lenta.ru-ն:
«Չեմ պատրաստվում արդարանալ նրա համար, որ աշխատում են Ռուսաստանում, և իմ երգացանկում կա Ռուսաստանի մասին երգ, որը ես կատարում եմ Սոսո Պավլիաշվիլիի հետ, և որը ձայնագրվել է 2005 թ, և ոչ հիմա, ինչպես հայտարարում է պարոն Օկիտաշվիլին: Առաջիկա օրերին կայցելեմ Վրաստան և անպայման դատի կտամ նրան»,-ասել է երգչուհին:
Օկիտաշվիլին ասել է, որ իրենց երգով արտիստները «ոտնահարեցին վրացի զինվորների գերեզմանները» և սպառնացել է արգելել Գվերցիտելիի և Պավլիաշվիլիի համերգները Վրաստանում: