Քոբանիում քրդերը գրոհայինների երկու անօդաչու են կործանել
Մերձավոր ԱրևելքՔրդերի ինքնապաշտպանական ուժերն անօդաչու թռչող սարք են կործանել, որոնք շրջափակված Քոբանի քաղաքի տարածքում հետախուզական թռիչքների նպատակով օգտագործել են «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման գրոհայինները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Ալ Մայադին» հեռուստակայանի փոխանցմամբ՝ DGI Phantom-2 սարքերը գրոհայինների ձեռքն են ընկել Մոսուլում իրաքյան բանակի բազաներում։ Այդ անօդաչու սարքերը կիրառվում են տարածքը վերահսկելու նպատակով։