Կրեմլում Ամանորյա տոնածառը զարդարվել է 3 հազար գինդերով
ԱշխարհԿրեմլի Սոբորնայա հրապարակում կանգնեցրել են Ռուսաստանի ամանորյա գլխավոր եղևնին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին, տոնածառը զարդարված է նոր դիզայնով՝ 3 հազար գինդերի օգտագործմամբ՝ Ռուսաստանի եռագույնի գույներով:
Դեկտեմբերի 26-ին Կրեմլում տեղի կունենա համառուսաստանյան ամանորյա հանդես, որին հրավիրված են 5,5 հազար երեխաներ երկրի բոլոր տարածաշրջաններից: