Համացանցում է հայտնվել Մադոննայի ևս 14 նոր երգ
ԱյլՄադոննայի՝ պաշտոնապես չհրատարակված ևս 14 նոր երգ է հայտնվել Համացանցում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Billboard-ին:
Երգերն սկսել են տարածել դեկտեմբերի 23-ի ուշ երեկոյան: Կոմպոզիցիաների թվում են Beautiful Scars-ը, Tragic Girl-ը, Freedom-ը, Iconic-ը, Nothing Lasts Forever-ը, Veni Vidi Vici-ն և Back That Up-ը (Do It), որը ձայնագրվել է Ֆարել Ուիլյամսի հետ:
Նոր ալբոմից Մադոննայի երգերի առաջին «արտահոսը» տեղի է ունեցել անցյալ շաբաթ: Երգչուհին երկրպագուներին խնդրել է անտեսել այդ թրեքները և մի քանի օր անց պաշտոնապես վեց երգ է թողարկել ապագա ալբոմից: Բացի դրանից, հայտնի է դարձել, որ այն լույս կտեսնի մարտի 10-ին:
Այսպիսով, այժմ Ցանցում են հայտնվել Մադոննայի չիրավազորված շուրջ 30 թրեքներ: Դրանցից մի քանիսն իրենցից ներկայացնում են դեմոձայնագրություններ, մյուսները նման են միանգամայն ավարտուն գործերի, նշել է The Los Angeles Times-ը: Հրատարակությունը նաև հավելում է, որ նման մասշտաբի «արտահոսը», հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ խոսքը վերաբերում է Մադոննայի մակարդակի կատարողի, բավականին հազվադեպ երեկույթ է, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: