«Հրապարակ» . Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին
Հայկական ՄամուլԻնչպես տեղեկացնում են ՀՀԿ-ի թերթի աղբյուրները` Սերժ Սարգսյանը կարծում է, որ կկարողանա համոզել Գագիկ Ծառուկյանին՝ սահմանադրական բարեփոխումների առնչությամբ փոխել իր տեսակետը: Եթե ոչ, իշխանությունները կանցնեն պլան «բ»-ին' խաղից կհանեն ոչ միայն Հովիկ Աբրահամյանին, այլև ռեպրեսիվ մեթոդներ կկիրառեն թե Ծառուկյանի մերձավորների և թե անձամբ իր' Ծառուկյանի նկատմամբ, սկսած բիզնեսից, մինչև ինչ-ինչ քրեական գործերի թարմացում: Գրում է «Հրապարակ»-ը:
Իր հերթին Ծառուկյանը, որը դանդաղ շտապելու մեթոդոլոգիա է որդեգրել, ինքնավստահ է, որ Ռուսաստանը, էլ առավել այս խաղում «ջոկերի» կարգավիճակում հանդես եկող Ալեքսանդր Լուկաշենկոն, դա թույլ չի տա, առավել ևս' Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո: Կա մեկ խնդիր ևս:
Ինչպես տեղեկացնում են երկրորդ նախագահին մոտ կանգնած մեր աղբյուրները, եթե անգամ Սերժ Սարգսյանին հաջողվի «համոզել» Ծառուկյանին, Քոչարյանն ինքը վա-բանկ կգնա և թույլ չի տա Ծառուկյանին «համոզվել»: Ըստ նույն աղբյուրների, Քոչարյանն արդեն այս տարի կսկսի ակտիվանալ և ինչ-որ պահից կմտնի ակտիվ քաղաքականություն' փորձելով ԲՀԿ-ն և «կից» կառույցները, ընդհուպ ՕԵԿ-ը, իրենով անել:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: