Միխայիլ Բոյարսկին նշում է 65-ամյակը
Գիտություն և ՄշակույթԻր կյանքի այժմյան փուլը որպես քարերը հավաքելու ժամանակ է բնութագրել Ռուսաստանի ժողովրդական արտիստ Միխայիլ Բոյարսկին ՏԱՍՍ-ի թղթակցի հետ կայացած զրույցի ընթացքում. լրանում է նրա 65 տարին: Այդ օրվա առթիվ նա չի պատրաստվում կազմակերպել հանդիսություններ, համերգներ և բենեֆիսներ, բայց բաց է բարեկամների ու գործընկերների համար, ովքեր կցանկանան այդ օրը շնորհավորել իրեն, տեղեկացն ում է «Արմենպրես»-ը:
«Պարզապես ինչ-որ բան խաղալը և ամբողջ ժամանակ հանդիսականի աչքի առաջ լինելն ինձ համար ինքնանպատակ չէ: Իմ սկզբունքն է՝ ավելի լավ է ոչինչ չանել, քան անել այն, ինչը կարող է վնասել հանդիսականին՝ ճաշակի, հիմնախնդրի բացակայության պատճառով: Կարծում եմ՝ իմ նախորդ դերերով ես չեմ վնասել ո՛չ չափահասներին, ո՛չ էլ երեխաներին: Իսկ այն, ինչով այսօր կերակրում են հանդիսականներին, հաճախ ծանր մտորումների տեղիք է տալիս: Ես նման արտադրանք չեմ գործածում»,- ասել է Միխայիլ Բոյարսկին:
Աշխատանքը և ընտանիքը Միխայիլ Բոյարսկին համարել է իր գլխավոր առաջնահերթությունները և հպարտանում է, որ եռակի պապ է. մեծանում են նրա երկու թոռնուհիները և թոռնիկը:
Միխայիլ Բոյարսկին ավելի քան 80 դեր է խաղացել կինոյում և հեռուստատեսությունում: Նա հայտնի է որպես երգիչ, հեռուստահաղորդավար և ֆուտբոլի մոլի երկրպագու: