Voskanapat.info-ն վեց տարեկան է
ՀասարակությունԵրեկ լրացավ Voskanapat.info լրատվական-վերլուծական կայքի վեց ամյակը: Այս տարիների ընթացքում կայքը ձեռք է բերել մեծ թվով ընթերցողներ աշխարհի տարբեր անկյուններից:
Վերջին շրջանում կայքը բազմիցս և գրեթե անդադար ենթարկվել է ադրբեջանցի հաքերների հարձակումներին, ինչի հետևանքով արդեն տևական ժամանակ է՝ տեխնիկական խնդիրների առաջ է կանգնած։
Այդուհանդերձ կայքն ահռելի ներդրում ունի հայ-ադրբեջանական ինֆորմացիոն պատերազմներում` փաստարկված և դիպուկ վերլուծական հոդվածներով հօդս ցնդեցնելով ադրբեջանական նավթադոլաներով սնվող քարոզչամեքենայի հիստերիայից ոչնչով չտարբերվող տեղեկատվության ճշմարտացիությունը: Լուրեր.com-ի խմբագրակազմը սրտանց շնորհավորում է գործընկերներին ու մաղթում անխափան աշխատանք: