Մալայզիայում մոլեգնող ջրհեղեղի հետևանքով տարհանվածների թիվը գերազանցել է 100 հազարը
ԱշխարհՄալայզիայի հինգ նահանգից ավելի քան 100 հազար մարդ է տարհանվել սաստիկ հեղեղումների հետևանքով: Այս մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ԲԵՌՆԱՄԱ ազգային լրատվական գործակալությունը:
Առաջվա պես իրադրությունն առավել ծանր է Քելանթանի նահանգում, ըստ որում Փահանգի նահանգում իրավիճակը վերջին ժամերին կտրուկ վատացել է. այնտեղ հարկադիր վերաբնակների թիվը գերազանցել է 35 հազարը:
Երկրի վարչապետ Նաջիբ Թուն Ռազաքը կարգադրել է մեծացնել տուժածներին ցուցաբերվող օգնությունը, ինչպես նաև ամենայն ուշադրությամբ հետևել իրադրությանը՝ մարդկային զոհեր թույլ չտալու համար: Նախօրյակին ֆինանսների նախարարությունը հավանություն է տվել հինգ առավել տուժած նահանգներին որպես օգնություն ավելի քան 14 միլիոն դոլար տրամադրելուն:
Դրա հետ մեկտեղ կառավարության ղեկավարը խոստովանել է, որ փրկարաները միշտ չէ, որ հասցնում են ժամանակին տարահանել տեղացի բնակիչներին, քանի որ որոշ բնակավայրեր լիովին կտրված են լինում գետերում ջրի թույլատրելի մակարդակի գերազանցման հետևանքով կամ էլ ուղղաթիռների համար ոչ թռիչքային եղանակի պատճառով:
Ներկայումս տարածաշրջանում սկսվել է անձրևների սեզոնը, սակայն վերջին տարիներին դրանց ինտենսիվությունը դարձել է ռեկորդային, հաղորդել է ՏԱՍՍ-ը: