««Բավարիան» կանանց մենաստան չէ, այստեղ միշտ մեծ մրցակցություն է». Մյուլեր
ՍպորտՄյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Թոմաս Մյուլերը հայտարարել է, որ չի վախենում բարձր մրցակցությունից՝ հավելելով, որ ցանկանում է դաշտ դուրս գալ յուրաքանչյուր խաղում:
«Բնականաբար, միշտ ցսնկանում եմ խաղալ: Սակայն մենք կանանց մենաստանում չենք, այլ այնպիսի ակումբում, ինչպիսին «Բավարիան» է: Այստեղ բախվում ես մեծ մրցակցության: Անկախ նրանից, թե որքան լավ ես խաղում, յուրաքանչյուր տարի թիմը ձեռք է բերում նոր մրցակցի, և դա վերաբերում է թիմի յուրաքանչյուր դիրքի խաղացողին: Այստեղ հիմնական կազմում տեղը ոչ ոքի համար երաշխավորված չէ,և դա էլ հենց բնորոշում է մեր թիմին»,-Մյուլերի խոսքը մեջբերում է Kicker-ը: