Կիևի և Դոնբասի միջև գերիների առաջին փոխանակումը պլանավորված է մինչև դեկտեմբերի 30-ը
ԱշխարհԿիևի և աշխարհազորայինների միջև «բոլորին՝ բոլորով» ձևաչափով գերիների փոխանակման առաջին փուլը պետք է տեղի ունենա առաջիկա օրերին՝ մինչև ամանորյա տոները: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 26-ին «Ինտերֆաքսին» հայտնել է Մինսկի բանակցություններում ինքնահռչակ Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Վլադիսլավ Դեյնեգոն:
«Հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել գերիների փոխանակման շուրջ: Առաջին փուլը, որը պետք է տեղի ունենա մինչև դեկտեմբերի 30-ը, 150-ին 225-ով փոխանակումն է: Թե ինչպես կլինի հետո, պարզ կդառնա այդ փոխանակման արդյունքում»,- հավելել է նա: