Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի մոտ օձ է նկատվել
Արտակարգ ՊատահարՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունում դեկտեմբերի 26-ին` ժամը 12.11-ին, ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 41 շենքի մոտակայքում՝ քարի տակ, նկատվել է օձ, որն անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հերթապահ խմբերը:
Փրկարարները շահմար տեսակի օձը տեղափոխել են անվտանգ տարածք: