Ադրբեջանի դատախազությունը կնքել է «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակը
ԱշխարհԱդրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովայի գործի հետաքննության շրջանակում Ադրբեջանի իրավապահ մարմինները դեկտեմբերի 26-ին կնքել են «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վակայակոչելով «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը, արդբեջանական ԶԼՄ-ի գրասենյակը գտնվում է ոստիկանության վերահսկողության տակ:
Ավելի վաղ' Գլխավոր դատախազության ծանր հանցագործությունների հարցերով Հետաքննչական վարչությունը խուզարկել էր ռադիոկայանը: Խուզարկումն իրականացվել է քրեական գործի հետաքննությամբ պայմանավորված:
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի` խուզարկությունը կազմակերպվել է ռադիոկայանի անկախ աշխատակից Խադիջա Իսմայիլովայի ձերբակալությունից 3 շաբաթ անց: