Կրակոցներ սահմանին. զինվոր է վիրավորում ստացել
Արտակարգ ՊատահարՀունվարի 12-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1992թ. ծնված Միսակ Արմենի Հակոբյանը:
Միջադեպի մանրամասները ճշտվում են: