Ռուսաստանը մտադիր է միլիտարացնել Ղրիմը
ԱշխարհՌԴ պաշտպանության նախարարության 2015 թվականի ջանքերն ուղղված կլինեն Ղրիմի, Կալինինգրադի և Արկտիկայի խմբավորումներին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
«2015 թ.-ի պաշտպանության նախարարության հիմնական ջանքերն ուղղված կլինեն Զինված ուժերի մարտական կարողությունների մակարդակի բարձրացմանը: Առանձնահատուկ ուշադրություն կտրվի Ղրիմի, Կալինինգրադի և Արկտիկայի խմբավորումներին», - ասել է Գերասիմովը:
Բացի այդ, ռազմաօդային ուժերը և ռազմածովային ավիացիան պետք է ստանան 126 նոր ինքնաթիռ և 88 ուղղաթիռ: