Քաղաքացիները մեջքով կանգնեցին նախագահական նստավայրին
ՀասարակությունԵրևանի Ազատության հրապարակում մի խումբ քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ Գյումրիում տեղի ունեցած սպանդի զոհերի: Այնուհետև մոմավառությանը հաջորդեց Սգո Երթ դեպի նախագահական նստավայր:
Մասնակիցները պահանջում են Գյումրիի սպանության մեղավորին հանձնել հայկական կողմին, որպեսզի այստեղ իրականացվի նրա դատավարությունը: Նրանք պահանջում են նաև սգո օրեր հայտարարել:
Նախագահական նստավայրի դիմաց ակտիվիստները մեջքով կանգնեցին՝ ի նշան բողոքի: