ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարը ժամանում է Վրաստան
ԱշխարհԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Սպենսեր Օլիվերը հունվարի 16-ին պաշտոնական այցով ժամանում է Վրաստան: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով հանրապետության ԱԳ նախարարությանը, այցի շրջանակներում Սպենսերը հանդիպումներ կանցկացնի Վրաստանի նախագահի, վարչապետի, խորհրդարանի խոսնակի և պատգամավորների, ինչպես նաև արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Դավիթ Դոնդուայի հետ:
«Գրուզիա Online»-ը նշում է, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել Վրաստանի և ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի համագործակցության ընթացիկ հարցերը և հեռանկարները:
ԵԱՀԿ-ի Խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղարի այցը Վրաստան կավարտվի հունվարի 19-ին: