ՌԴ կառավարությունը կարող է չեղյալ համարել զինվորականների աշխատավարձերի բարձրացումը
ԱշխարհՌուսաստանի կառավարությունը կարող է չեղյալ համարել զինվորականների նպաստների բարձացումը, որն ակնկալում էր ՌԴ պաշտպանության նախարարությունը: Այս մասին գրել է Газета.Ru-ն` հղում անելով ՊՆ բարձրաստիճան աղբյուրին:
Այսպիսով, ՌԴ պաշտպանության նախարարության սպաների աշխատավարձերի բարձրացումը, որը նախատեսված էր 2015թ.-ի ապրիլ և սեպտեմբեր ամիսներին, կարող է չեղյալ հայտարարվել:
Այդ հարցը քննարկել է Ֆինանսների նախարարության կոլեգիան` 2014թ.-ի դեկտեմբերի վերջին, սակայն վերջնական որոշում չի կայացվել:
«Որոշումը պայմանավորված կլինի մի քանի գործոններով, առաջին հերթի` ֆինանսների նախարարության դիրքորոշումից: Մենք, իհարկե, հույս ունենք, որ դա տեղի չի ունենա », - ասել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը: