Նիկոլ Փաշինյանը` Գյումրու դեպքերի մասին (տեսանյութ)
Հասարակություն«Ազատություն TV»-ի լրատվական կենտրոնի հյուրն է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի կարծիքով, եթե Պերմյակովը ընդդիմադիր լիներ, նրան ոստիկանները 15 րոպեում բերման կենթարկեին, բայց քանի որ ընդդիմադիր չէր, 12 ժամ կարողացավ ՀՀ-ում չգիտես որտեղ թրև գալ:
«Գյումրիի երեկվա դեպքերը, հայ հանրության արձագանքը, այնուամենայնիվ, հանգեցնում են մեկ եզրակացության, որ մենք գործ ունենք այլ մակարդակի քաղաքացիական հասարակության հետ: Պետք է բոլորը իրենց հաշիվ տան, որ 2015 թվականին ունենք նոր որակի հանրություն, մենք ունենք նոր որակի քաղաքացիական հասարակություն, որը գիտի իր իրավունքները և իշխանության ու ընդդիմության առաջ կարող է պահանջներ դնել: Մենք պետք է հասկանանք, որ հանրության կոնկրետ հարցերին պետք է ունենանք կոնկրետ պատասխան»- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Պատգամավորի խոսքով երեկ երեկոյան եղել է Կենտրոնի և Արաբկիրկի ոստիկանությունում, որտեղ հանդիպել է բերման ենթարկված ակտիվիստներին: Ըստ նրա` Ազատության հրապարակում որևէ իրավախախտում տեղի չի ունեցել քաղաքացիների կողմից, ոստիկանությունն ուղղակի մարդկանց բերման է ենթարկել: Դա պատրվակ էր որպեսզի խոչընդոտվեր հանրահավաք անցկացնելու իրավունքը: