Շոյգուն ժամանել է Իրան` ռազմական համագործակցության շուրջ բանակցությունների համար
ԱշխարհՌուսաստանի պաշտպանության նախարար գեներալ Սերգեյ Շոյգուն ժամանել է Թեհրան՝ իրանցի գործընկեր գեներալ Հոսեյն Դեհգանի հետ բանակցությունների համար: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Երկու երկրի պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում կքննարկեն Մոսկվայի և Թեհրանի ռազմական և ռազմա-տեխնիկական համագործակցության ակտիվացմանն առնչվող հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ անվտանգության հարցերը:
Ի լրումն Իրանի պաշտպանության նախարարի հետ բանակցությունների և երկու երկրի միջև ծրագրված ռազմական համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման՝ Շոյգուն կհանդիպի նաև Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար գեներալ Հասան Ֆիրուզաբադիի հետ: