ԲՀԿ խորհրդաժողովն այսօր չի կայանա
ՔաղաքականԱյսօր կայանալիք ԲՀԿ խորհրդաժողովը հետաձգվել է: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ մամուլի խոսնակ, ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:
«Մենք այսօր մասնակցելու ենք սգո արարողություններին, և իրավիճակը, մթնոլորտը՝ երկրով մեկ, վիշտը նաև մեր սրտերում և հոգիներում է, այդ իսկ պատճառով էլ միջոցառումը հետաձգվել է»,- ասաց Տիգրան Ուրիխանյանը:
Հիշեցնենք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամի սպանությունը տեղի է ունեցել 2015 թվականի հունվարի 12-ին՝ վաղ առավոտյան, ժամը 06:00-ի սահմաններում, նրանց մահը վրա է հասել հրազենային վնասվածքներից: Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական փոքրիկը՝ Սերյոժա Արմենի Ավետիսյանը, ով կտրող-ծակող գործիքից ստացած վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն: Երեխայի առողջական վիճակը հունվարի 19-ին վատացել էր: Խորացել էր երիկամային և սրտանոթային անբավարարությունը: Սերյոժա Ավետիսյանի կյանքը փրկել չհաջողվեց: Հունվարի 19-ին, ժամը 17:02-ին երեխայի մոտ արձանագրվեց կենսաբանական մահ: Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության և փոքրիկ Սերյոժային բազմաթիվ վնասվածքներ հասցնելու գործով մեղադրյալը Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմական բազայի զինծառայող Վալերի Պերմյակովն է: