«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում «Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա «Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար «Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին «Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ «Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունում ԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագան Վլադիմիր Վարդանյանը կգործուղվի Փարիզ Ռուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ Զելենսկի 

Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է. Independent

Համաշխարհային Մամուլ

Երբ աշխարհի պետությունների առաջնորդները, ներառյալ Մեծ Բրիտանիայի արքայազն Չարլզը և Ավստրալիայի ու Նոր Զելանդիայի վարչապետերն ապրիլին թուրքական կառավարության հրավերով հավաքվեն Գալիպոլիում հիշատակելու Առաջին աշխարհամարտի ճակատամարտը, մեկ ու կես միլիոն սպանված քրիստոնյա հայերի ուրվականները կքայլեն նրանց հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, բրիտանական The Independent պարբերականի հոդվածագիր Ռոբերտ Ֆիսկը հատուկ հոդված է հրապարակել «Գալիպոլիի հարյուրամյակը Հայկական Հոլոքոստը թաքցնելու ամոթալի փորձ է» խորագրով, որում անդրադարձել է Էրդողանի' ապրիլի 24-ը որպես Գալիպոլիի ճակատամարտի հիշատակման օր հռչակելու որոշմանը:

Հոդվածագրի խոսքով' Թուրքիայի նման քայլը նպատակ է հետապնդում զսպել Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունների հիշողությունը: Ֆիսկն ուշադրություն է հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանը Գալիպոլի հարյուրամյակին հրավիրել է անգամ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ով, ի դեպ, ավելի վաղ հենց Թուրքիայի նախագահին էր հրավիրել Հայաստան' նույն օրը մասնակցելու Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներ ին: Ֆիսկը պաշտոնական Անկարայի նման քայլն անվանել է «դիվանագիտական չարիք»: «Թուրքերը քաջատեղյակ են, որ դաշնակիցները ոտք են դրել Գալիպոլի ապրիլի 25-ին և որ Ավստրալիան և Նոր Զելանդիան Անզաքի օրը նույնպես ոգեկոչում են 25-ին: Երկու տարի առաջ Թուրքիայի նախկին նախագահ Աբդուլահ Գյուլը աշխարհամարտի ճակատամարտի տարելիցը նշել է 2013 թվականի մարտի 18-ին' այն օրը, երբ բրիտանական նավատորմի կողմից Դարդանելի թերակղզու ռմբակոծությունը սկսվեց Բրիտանական ծովակալության առաջին լորդ Ուինսթոն Չերչիլի կողմից: Թուրքերը, բնականաբար, վախենում են, որ 1915 թվականը կհիշատակվի որպես մարդկության դեմ իրենց պետության իրագործած սարսափելի հանցագործության տարեթիվ, երբ հայերի կոտորածների ժամանակ տասնյակ հազարավոր տղամարդիկ սպանվեցին հրացաններով և դանակներով, նրանց կանայք բռնաբարվեցին, ապա Միջագետքում իրենց երեխաների հետ սովի մատնվեցին մահվան քայլերթում: Պատմության հեգնանքն է այն, որ այս նույն սպանության վայրերը «ժառանգվել են» ցեղասպան իսլամիստական ԻԼԻՊ կազմակերպությանը, որն անգամ ոչնչացրեց Սիրիայի Դեյր Զոր քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին կառուցված հայկական եկեղեցին»,- գրում է Ռոբերտ Ֆիսկը:

Նա նշում է, որ հայերը Ցեղասպանության հիշատակի օր են ընտրել ապրիլի 24-ը, քանի որ հենց այդ ժամանակ էր, որ թուրք ոստիկանությունն առաջին անգամ Կոստանդնուպոլսում հավաքեց հայ ակադեմիկոսներին, իրավաբաններին, բժիշկներին, ուսուցիչներին և լրագրողներին: «Ինչպես Գերմանիայի աջակողմյան և ժխտողական պատմաբաններն են հերքում հրեաների Հոլոքոստը, այնպես էլ Թուրքիան մշտապես հրաժարվել է ընդունել Օսմանյան թուրքական կայսրության պատասխանատվությունը 1914-1918 թթ. պատերազմի տարիներին մարդկության դեմ գործած ամենամեծ հանցագործության մեջ»,- նշում է հոդվածագիրը: Նա ընդգծում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է հարյուրավոր միջազգային գիտնականների, այդ թվում և շատ հրեա պատմաբանների, ինչպես նաև շատ եվրոպական պետությունների կողմից:

Ռոբերտ Ֆիսկն ուշագրավ է համարում այն, որ եթե նախկինում Թուրքիայում ամեն կերպ փորձում էին հերքել Գալիպոլիի ճակատամարտում նաև հայ զինվորների կռվելու փաստը, ապա այժմ թուրք պաշտոնյաներն անում են հակառակը: Հոդվածագիրն անդրադարձել է Գալիպոլիի ճակատամարտի մասնակից, Օսմանյան կայսրության զորքերի հայազգի հրետանավոր, կապիտան Սարգիս Թորոսյանին' հիշեցնելով, որ ժամանակին թուրքական հրամանատարությունը, ի հեճուկս բոլոր ապացույցների, այդ թվում օսմանյան ռազմական համազգեստով Թորոսյանի լուսանկարի, պաշտոնապես հերքում էր, որ հայ զինվորը գոյություն է ունեցել: Իսկ հիմա ճակատամարտում հայերի մասնակցությամբ պայմանավորված էլ հենց Թուրքիան պաշտոնապես հրավեր էր ուղարկել Սերժ Սարգսյանին' սկսելով խաղացնել Գալիպոլիում կռված հայերի խաղաթուղթը:

Ռոբերտ Ֆիսկն իր նախկին հոդվածներում անդրադարձել է այն հարցին, որ հայերի ցեղասպանությունը կարող է Հոլոքոստ անվանել: Հենց դրանով է պայմանավորված, որ նա իր հոդվածի վերտառության մեջ հենց Հոլոքոստ եզրն էլ օգտագործում է:

Ի դեպ, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Էրդողանի հրավերին ուղղված իր պատասխանում նրան հիշեցրել է. «Խաղաղությունը և բարեկամությունն առաջին հերթին պետք է հիմնված լինեն սեփական անցյալի հետ առերեսման խիզախության, պատմական արդարության, ինչպես նաև համամարդկային հիշողության՝ ոչ թե ընտրովի, այլ ամբողջական ճանաչման վրա… Յուրաքանչյուրիս պարտքն է գալիք սերունդներին փոխանցել խեղաթյուրումից զերծ իրական պատմությունը՝ այդ կերպ կանխելով ոճրագործությունների կրկնությունն ու հող նախապատրաստելով ազգերի, հատկապես հարևան ազգերի միջև մերձեցման և հետագա համագործակցության համար»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
«Ժողովուրդ». Նոր դիվանագիտական սկանդալ է հասունանում արտգործնախարարությունում«Հրապարակ». Դիանա Գալոյանը նոր պաշտոն կստանա«Ժողովուրդ». Կոռուպցիոն բացահայտում. Արցախից 467 մլն դոլար մսխվել է օվշորներում. Վարդան Սրմաքեշ, պաշտոնյաներ եւ այլոք«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը ոչինչ չի խնայում իր անձնական պաշտպանությունն անխոցելի դարձնելու համար«Ժողովուրդ». Բաղմանյանի մեղավորությունը չի հաստատվում, նրա դեմ ցուցմունք տվողը մեկ միլիոն դոլար պարտք է բանկին«Իրավունք». Ո՞ր դեղերը չեն մտնի էլեկտրոնային դեղատոմսերով վաճառվողների ցանկ«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված լինելու Հայկ Մարությանի նոր կուսակցությունումԱՄՆ-ում բացահայտել են Ուկրաինայի ապագանՎլադիմիր Վարդանյանը կգործուղվի ՓարիզՌուսաստանը կարող է շուտով նոր լայնածավալ հարձակում սկսել․ ԶելենսկիՂարաբաղում մեր քայլերը հանդիպում էին միջազգային ուժերի հակազդեցությանը. Էրդողան Ալիևի անվան փողոցի շենքում հրդեհ է, բնակիչներին տարհանում են (տեսանյութ) «90-ականներից հետո այն անկախությունը չի եղել, որի համար պայքարել ենք»․ ԱԺ նախագահ ՀՀ-ն առաջին անգամ մասնակցելու է ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների հավաքին․ ՍիմոնյանՍևաստոպոլում ռազմական ինքնաթիռ է խոցվել (տեսանյութ) Հիմա էլ եմ հայտարարում՝ Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ–ին․ ՍիմոնյանԱրմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին Սարալանջից դեպի Տերյան փողոց տանող ճանապարհահատվածում օգնության հասած ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել«Քեզ շատ եմ կարոտում». Անի Երանյանը շնորհավորել է հայրիկի տարեդարձը (լուսանկարներ) Մենք չենք պատրաստվում որևէ բան զիջել, որը մերն է. Ալեն ՍիմոնյանԴժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին. Վազգեն Ռշտունի Տեղի է ունեցել ՔՊ-ի նախաձեռնող խմբի նիստ Մարգարիտա Սիմոնյանը պատմել է, թե ինչպես է հրաշքով փրկվել «Կրոկուսում» տեղի ունեցած ահաբեկչությունից«Հեղափոխական անդարդությունն» ու 4 տարի կառուցվող 13 տունըՍուրեն Պապիկյանն այցելել է «Բաղրամյան» զորավարժարան, հետևել մարտական հրաձգությանը (տեսանյութ)Ալեն Սիմոնյանն ու Ադրբեջանի խորհրդարանի նախագահը մայիսին կհանդիպեն (տեսանյութ) Տղամարդկանց զգուշացրել են վտանգավոր հիվանդության առաջին նշանների մասինՔննարկվել են Երևանի գլխավոր հատակագծի մշակմանն առնչվող հարցեր Մայր Աթոռում Կաթողիկոսի հանդիսապետությամբ կատարվեց Ոտնլվայի կարգը (լուսանկարներ)ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը բարձր պաշտոնի է նշանակել ադրբեջանցի դիվանագետինՀՀ իշխանությունը ամեն կերպ մոռացության է տալիս Արցախն ու Արցախի հարցը. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը «Սկզբունքայնություն»՝ ՔՊ ոճով. Գագիկ Մելքոնյան, Անդրանիկ ՔոչարյանԴասարաններում կկրճատվի աշակերտների թիվը․ ԿԳՄՍ նախարարՄարտի 7-ին ԱՄՆ-ն գրավոր կերպով նախազգուշացրել է ՌԴ–ին ահաբեկչական սպառնալիքի մասին․ Սպիտակ տունԻրաքում ԻՊ-ի բարձրաստիճան անդամ է սպանվելՏուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված. ՆԳՆ «Պետք է մեկտեղել ջանքերը Հայաստան-Սփյուռք միասնական օրակարգ ձևավորելու հարցում». կայացավ Արման Վարդանյանի և Ամրամ Պետրոսյանի հանդիպումըԲաղանիսցիները զայրացած են, վրդովված են իշխանության հայտարարություններից․ պատգամավոր Այսօր ընթանում ենք խաչելության խորհրդով՝ մատնված, դավաճանված՝ խաղաղության համբույրի պատրվակի ներքո․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Երևանում․ կռվի մասնակիցների մեծ մասը անչափահասներ են․ կա վիրավոր Տղամարդը քաղցած լինելու շնորհիվ մեկ միլիոն դոլար է շահելԹուրք-ադրբեջանական տանդեմը զինում է Ուկրաինային՝ ընդդեմ ՌԴ-իԱԺ պատգամավորները գործուղվում են Բեռլին Հայաստանը ցեղասպանության կանխարգելման պայքարի առաջատար է. Լեմկինի ինստիտուտի տնօրեն Խոշոր ավտովթար՝ Երևանում․ բախվել են «Nissan»-ն ու «Ford Transit»-ը. վարորդները հիվանդանոցում են Հայաստանի ուղարկած մարդասիրական օգնությունը Եգիպտոսում է. 1-2 օրում այն կփոխանցվի Գազայի բնակիչներին Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում․ ԼավրովՓաշինյանը շտապում է ՔՊ գրասենյակ (տեսանյութ) «Մարդու սեռական դաշտը համարում եմ իր անձնական տարածք, որտեղ ոչ ոք չպետք է իր հետաքրքրասեր քիթը խոթի». Իլոնա ՆուրբեկյանԱռաջիկայում շատ լուրջ քաղաքական գործընթացներ են սպասվում․ Նաիրա Զոհրաբյան
Ամենադիտված