«Հրապարակ». «Գալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան «ձեռնամարտը» նոր փուլ է թևակոխել»
Հայկական ՄամուլԳալուստ Սահակյան-Հովիկ Աբրահամյան «ձեռնամարտը» նոր փուլ է թևակոխել: Մեր աղբյուրների փոխանցմամբ' Սահակյան կրտսերին' Արմանին, կառավարության նիստի ժամանակ հրապարակավ դիտողություն անելուց հետո Հովիկ Աբրահամյանը ձեռնամուխ է եղել Բուռնաշին` Աշոտ Աղաբաբյանին, «դեֆոլտի» առջև կանգնեցնելու գործին, քանզի վերջինս, ինչպես Գալուստը, «անհնազանդություն» է դրսեւորել, հայտարարելով, թե իրենք ոչ թե Հովիկի, այլ Սերժ Սարգսյանի կողքը «կանգնած տղերք» են: Գրում է «Հրապարակ»-ը:
Ու հենց դա է եղել պատճառը, որ «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցները «սկսել» են «տարհանվել» դեպի Ծառուկյանի կառուցած Աբովյանի «բիրիքնոց», որտեղ, որոշ տեղեկություններով, առեւտրականները սկզբնական շրջանում վարձավճար չեն մուծելու:
Խնամիների այդ քայլը հունից հանել է «կոնկուրենտ» խնամիական կլանին (Աշոտ Աղաբաբյանը Գալուստ Սահակյանի քրոջ ամուսինն է), եւ, մեր տեղեկություններով, նոր «վենդետան» չի ուշանա. Սահակյանները կգտնեն «պատասխան հակահարվածի» ձեւը, ըստ ամենայնի, խորհրդարանի` արձակուրդից վերադառնալուց հետո:
Շարունակությունը` թերթի այսօրվա համարում: