Մարդասիրական օգնության կարգով Հայաստան ամենից շատ ապրանքներ են ուղարկել ԱՄՆ-ն և Ավստրալիան
ՏնտեսությունՄարդասիրական օգնության կարգով 2014թ. հունվար-նոյեմբերին Հայաստան է ներմուծվել 5 հազար 78.2 տոննա ապրանք, որի ընդհանուր արժեքը կազմել է 19.8 մլրդ դրամ կամ 48.3 մլն դոլար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից, ստացված օգնության 39.2 տոկոսը կազմել են քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը:
Ստացված ապրանքների 17 տոկոսը՝ մանածագործական իրեր են, 8 տոկոսը՝ մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմները, 8.2 տոկոսը՝ սարքեր և ապարատները, 7.2 տոկոսը՝ տարբեր արդյունաբերական ապրանքներ, իսկ 20.4 տոկոսը կազմում են մնացած տեսակի ապրանքները:
Մարդասիրական օգնության կարգով ստացված ապրանքների 29.8 տոկոսը Հայաստան է ուղարկվել Եվրամիության երկրներից, ընդ որում 12.3 տոկոսը՝ Գերմանիայից: ԱՄՆ-ից Հայաստան է ուղարկվել ընդհանուր ապրանքների 21.1 տոկոսը, Չինաստանից՝ 10.9 տոկոսը, Ավստրալիայից՝ 14 տոկոսը, Միացյալ Թագավարությունից՝ 4.7 տոկոսը, Ֆրանսիայից՝ 4.1 տոկոսը: Այլ երկրներից ստացված ապրանքների կշիռն ընդհանուր ցուցանիշում չի գերազանցում 3 տոկոսը: