Մերկելը հնարավոր է համարում ԵՄ-ի և ԵՏՄ-ի երկխոսությունը տնտեսական հարցերի շուրջ
ԱշխարհԳերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հնարավոր է համարում ԵՄ-ի և ԵՏՄ-ի երկխոսությունը տնտեսական հարցերի շուրջ: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը:
Համապատասխան հայտարարությամբ նա հանդես է եկել Ֆլորենցիայում` Իտալիայի վարչապետ Մաթթեո Ռենցիի հետ հանդիպումից հետո:
«Ռուսաստանի հետ խնդիրների հաղթահարումը կախված է Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործընթացից: ԵՄ-ի և նորաստեղծ Եվրասիական տնտեսական միության միջև կարելի է երկխոսություն վարել տնտեսական և առևտրային հարցերի շուրջ», - ասել է Մերկելը: