Լեռնիկ Ալեքսանյանը հայ-ռուսական հարաբերությունները տարածաշրջանում ամենակարևոր օղակն է համարում
ԱՐԽԻՎՀայ-ռուսական ռազմավարական, դաշնակցային հարաբերությունները շատ կարևոր նշանակություն ունեն երկու երկրների համար էլ: Հունվարի 24-ին լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը: «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները տարածաշրջանում ամենակարևոր նշանակություն ունեցող օղակն են: Այդ հարաբերությունների պահպանումը և խորացումը բխում է թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի շահերից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Ալեքսանյանը:
Լեռնիկ Ալեքսանյանը ևս անդրադարձավ խոսակցություններին, թե հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում վերջին օրերին առկա լարվածությունը և Գյումրիի ողբերգությունը կապված են Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ՝ ընդգծելով, որ դրանք ուղղակի դատարկ խոսակցություններ են և անընդունելի:
Պատգամավորը ևս մեկ անգամ ընդգծեց հայ-ռուսական հարաբերությունների կարևոր նշանակությունը՝ կոչ անելով Գյումրիի դեպքերը չկապել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների հետ: