«Օպել»–ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և շրջվել. կա 4 վիրավոր
Արտակարգ ՊատահարՀունվարի 24-ին, ժամը 22.57-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում «Օպել» մակնիշի 34ZT581 պետհամարանիշի ավտոմեքենան Հ-26 միջհամայնքային ավտոճանապարհին՝ Հաղթանակ գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել, ինչից 1987թ. ծնված Հ. և 1992թ. ծնված Ա. Մ.-երը, 1990թ. ծնված Ա. Խ.-ն և 1986թ. ծնված Տ. Բ.-ն տեղափոխվել են Նոյեմբերյանի ԲԿ:
Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար: