ԱՄՆ-ը խոստացել է մեծացնել Ռուսաստանի վրա ճնշումը
ԱշխարհԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Մարիոպուլին հարվածներ հասցնելու մեջ պատասխանատու է համարում աշխարհազորայիններին: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին:
Քերին հայտարարել է, որ «Ռուսաստանի վրա ամերիկյան և միջազգային ճնշումը միայն կմեծանա», եթե Ռուսաստանը չդադարեցնի Դոնբասի աշխարհազորայիններին ցուցաբերվող աջակցությունը:
Պետքարտուղարը նաև հայտարարել է, որ «դատապարտության է արժանի այն, որ անջատողականները հրապարակավ պարծենում են այդ և մյուս հարձակումներով՝ ակնհայտորեն խախտելով իրենց ստորագրած Մինսկի պայմանավորվածությունները»: