ՀՀ տարածքում բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
ՀասարակությունՀՀ տարածքում հունվարի 25-ի ժամը 18.00-ի դրությամբ բոլոր ավտոճանապարհները հիմնականում անցանելի են: Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ճանապարհաշինարարների կողմից ավտոճանապարհներին կատարվում են աղով և ավազով մշակման աշխատանքներ:
Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը: Խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար անվաշղթաների կիրառման դեպքում: