«Դա ընդամենը սկիզբն է». Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալու պատրաստակամության մասին
ԱշխարհՈւկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալուն երկրի պատրաստակամության մասին, որոնք նախկինում սահմանել է Արևմուտքը: Բացի այդ, Մոսկվայի վրա ճնշում գործադրելու նոր մեթոդներ են մշակվում: Իր որոշման մասին Ուկրաինայի նախագահը հայտնել է Twitter-ում, փոխանցում է «Амурбург»-ը:
«Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին միանալը միայն սկիզբն է: Մենք աշխատում ենք հետագա քայլերի մշակման վրա` միջազգային հանրության հետ միասին», - հրապարակված է նախագահի Twiter-յան էջում:
Ավելի վաղ, Ազգային անվտանգության խորհուրդը հայտարարել է Ուկրաինայում հակառուսական պատժամիջոցների սահմանման անհրաժեշտության մասին: Բացի այդ, Դոնբասում մարտական գործողությունների ուժեղացման հետ կապված` պատժամիջոցների հետագա խստացման մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման: