Բաքվում ուսուցիչը մահացու ծեծի է ենթարկել իր գործընկերուհուն
ԱշխարհԲաքվի Սուրախանիրջանի Ամիրջան ավանում գտնվող թիվ 154 դպրոցի պատմության ուսուցիչ Յաշար Գուլիևը մահացու ծեծի է ենթարկել իր գործընկերուհուն' 69-ամյա ուսուցչուհի Մուալիմա Յուսիֆովային: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական milli.az լրատվական կայքը, որը հրապարակել է նաև դրա հետ կապված նրա լուսանկարները:
Հիշյալ դպրոցի տնօրեն Ալի Ալիևն ադրբեջանական ԶԼՄ-ներին հայտնել է, որ միջադեպի հետ կապված ինքը հաղորդում կտա միայն դրան «իրավական գնահատական տրվելուց հետո»: