«Հրապարակ». Կրկին փակվել են առևտրի կենտրոններ, կրպակներ. աշխատակիցները պատրաստ են նորից գործադուլ անել
Հայկական ՄամուլԿրկին փակվել են առևտրի կենտրոններ, կրպակներ: Դրանց ներկայացուցիչներն ասում են, որ պատրաստ են նորից գործադուլ անել, և այն կտևի այնքան ժամանակ, քանի դեռ իրենց խնդիրը վերջնականապես չի լուծվել: «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ բողոքող փոքր և միջին բիզնեսի մի քանի տասնյակ ներկայացուցիչներ վերսկսել են պայքարը: Նրանք երեկ դարձյալ հավաքվել էին կառավարության շենքի մոտ և պահանջում էին հանդիպում վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ: Առևտրականները դժգոհում էին, որ վարչապետն իրենց նամակին չի պատասխանում, իսկ օրենքն էլ փետրվարի 1-ից մտնելու է ուժի մեջ, ինչը նշանակում է, որ տոնավաճառների աշխատողներն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթերը պետք է ներկայացնեն հարկային մարմնին: Գրում է «Հրապարակ»-ը:
Թերթը հիշեցնում է, որ 2014թ. հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել «Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքը, ըստ որի՝ տոնավաճառների աշխատողներն ապրանքաշրջանառության վերաբերյալ փաստաթղթեր պետք է ներկայացնեն հարկային մարմնին: Կառավարությունը նոր օրենքը հիմնավորում է խոշոր բիզնեսը հարկային դաշտ բերելու անհրաժեշտությամբ: Տոնավաճառների աշխատողների բողոքներից հետո միայն՝ հոկտեմբերի 6-ին, վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց մինչև 2015թ. փետրվարի 1-ը հետաձգել «Շրջանառության հարկի մասին» օրենքում առկա գույքագրման պահանջը:
Շարունակությունը`թերթի այսօրվա համարում։