Վրաստանի նախագահը Պորոշենկոյին հղած նամակում «ահաբեկչություն» է որակել Մարիուպոլի գնդակոծումը
ԱշխարհՎրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին նամակ է ուղարկել Ուկրաինայի իր պաշտոնակից Պյոտր Պորոշենկոյին, որում ափսոսանք է հայտնել Ուկրաինայի հարավ-արևելքի Մարիուպոլ քաղաքում մարդկանց զոհվելու կապակցությամբ, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Նովոստի Գրուզիային»:
«Խորը ափսոսանք ու վշտակցություն եմ հայտնում Ուկրաինայի Մարիուպոլ քաղաքում կատարված ահաբեկչական գործողության կապակցությամբ, որն անմեղ մարդկանց կյանքեր խլեց: Խաղաղ բնակչության վրա հարձակումը, նույնիսկ պատերազմի պայմաններում, ծանրագույն հանցագործություն է, և այն չպետք է անարձագանք մնա միջազգային հանրակցության կողմից»,- ասված է Մարգվելաշվիլիի նամակում: