Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկի ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. Բաքոյան ՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանը Ուժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգը Պատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն Ալեքսանյան Քաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալ Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկում 

«Դինքը դարձել է Հայոց ցեղասպանության համար արդարության որոնումների խորհրդանիշը». Աքչամ

Հասարակություն

Պոլսահայ մտավորական Հրանտ Դինքի մահվանից հետո անցել է ութ տարի, սակայն նա ոչ միայն չի մոռացվում, այլև ամեն տարի ավելանում են նրա հիշատակին կազմակերպվող միջոցառումները: Թեպետ Թուրքիայում քաղաքական շարժառիթներով շատ հանցագործություններ են իրականացվել, շատերն են սպանվել, սակայն նրանց մահվան տարելիցները երբեք չեն լինում այնքան մարդաշատ, որքան Հրանտ Դինքի: Այս մասին թուրքական «Թարաֆ» պարբերականում գրել է թուրք հայտնի պատմաբան Թաներ Աքչամը՝ փորձելով հասկանալ և վեր հանել այս պարադոքսային երևութների պատճառները:

«Ինչո՞ւ է Հրանտը վերածվել այսպիսի իմաստալից և կարևոր խորհրդանիշի: Հետաքրքիր է, թե ինչո՞ւ վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանցագործության ութերորդ տարում կարիք զգաց Հրանտի հիշատակին հայտարարություն անել: Ո՞րն է Հրանտի հետ կապված հետաքրքրության և նրա կարևորության ավելացման պատճառը: Որպես պատասխան կարող եք մի քանի պատճառ մեջ բերել և, հավանական է, որ դրանցից մեկի դեպքում ճիշտ կլինեք: Սակայն այդ պատճառներից մեկը չափազանց ակնհայտ է՝ Հրանտի կապը 1915 թվականի հետ... Հրանտի կապը Հայոց ցեղասպանության հետ: Դինքի սպանության ութերորդ տարում այդ կապն արդեն պաշտոնապես հաստատվեց: Եվ ոչ միայն Հրանտին հիշող զանգվածների, այլ նաև Թուրքիայի Հանրապետության վարչապետի կողմից»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գրում է Թաներ Աքչամը՝ վստահություն հայտնելով, որ այսուհետ այս կապի մասին սկսելու է շատ խոսվել և քննարկվել: Թուրք պատմաբանի խոսքով՝ սա կարևոր ձեռքբերում է, որը ինչքան էլ շեշտադրվի, միևնույն է, քիչ է: Հոդվածում նա նշում է, որ այսուհետև Հրանտի համար արդարության փնտրտուքները միայն մարդասպաններին հայտնաբերելուց այն կողմ են անցել և միացել են 1915 թվականի համար արդարության որոնումներին:

«Հրանտն արդեն դարձել է Ցեղասպանության համար փնտրտուք որոնումների խորհրդանիշը: Քանի դեռ չկա արդարություն ցեղասպանության հարցում, Հրանտի համար էլ արդարություն լինել չի կարող: Իրականում խնդիրը շատ ավելի խորքային է... Սակայն Հրանտը միայն 1915-ի համար արդարության փնտրտուքների խորհրդանիշն էլ չէ: Հրանտը Թուրքիայի ճնշված բոլոր հատվածների, անարդարության ենթարկված ցանկացած անձի, ուրիշ Թուրքիայի խորհրդանիշն է»,- նշում է թուրք պատմաբանը: Աքչամը գրում է, որ շատ մարդիկ, ովքեր գուցեև չունեն ընդհանուր քննարկման թեմաներ կամ որևէ ընդհանրություն, միայն Դինքի անունը տալիս գլուխ են խոնարհում և միավորվում են: «1915 թվականի Հայոց ցեղասպանությունն անարդարության ամենադիպուկ դրսևորումն է: Ամենախորքային, ամենազանգվածային, ամենամեծ անարդարությունն է ցեղասպանությունը և այս առանձնահատկությունն ասես ձգողականության ուժի նման դեպի իրեն է քաշում և միավորում մյուս բոլոր անարդարությունները»,- եզրափակել է Աքչամը:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՏԿԵ նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի կառավարման խորհրդի հերթական նիստըՀատկացումներ՝ Սերգեյ Փարաջանովի և Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակների հոբելյանական միջոցառումների պատշաճ կազմակերպմանըՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներԿարեւորում եմ քաղհասարկության կազմակերպությունների եւ որոշումներ կայացնողների մշտական կապը. Զարուհի ԲաթոյանԳազամատակարարման վթարային դադարեցում Գյումրի քաղաքումՄեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումըՊարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել բժշկական կենտրոնի երեք բժշկիՄարդկանց վախեցնում են, թե իշխանությունը Մեղրին հանձնում է, քանի որ դատարաններ են փակվումՀայաստանը 300 հազար դոլարի օգնություն կտրամադրի Ճապոնիային երկրաշարժից տուժածների կարիքների համարՌուբեն Ռուբինյանը մարտի 28-ին ընդունել է Վրաստանի խորհրդարանի պատվիրակությանըՎերացվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումըՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան ԿԸՀ-ի վարկանիշն աճել է․ ՄՀԻ-ի հետազոտության արդյունքները 10-րդ անգամ կիրականացնեն «Հարության Ավետիս» կանթեղներով երթըԱջափնյակ և Շենգավիթ վարչական շրջանների բակերը ազատվել են ապօրինի կառույցներիցՀայաստանում նկատվում է ընտանիքում երրորդ և հաջորդ երեխաների ծնունդների աճ Չի կարող գերության մեջ գտնվող մարդը տալ արժանահավատ տեղեկություններ. ԲաքոյանՀնագետները Նախիջևանում 4 000 տարի առաջ ապրած ամազոնուհիների մնացորդներ են հայտնաբերելՀՀ-ն պետք է կողմնորոշվի, թե որ ուղղությամբ է ընթանալու․ ժողովրդավարական ուժերի համաժողով՝ նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանըՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները. ՍաղաթելյանՀՀ Կառավարությունը մարդասիրական օգնություն է ուղարկել Գազայի բնակչությանըՀայաստանը կրկին կմասնակցի Unity Euro Cup-ինՀՀ-ում աղքատ է բնակչության 24,8%-ը, ցուցանիշը նվազել է տնտեսության զարգացման արդյունքում․ նախարարՈւժի մեջ է մտնում տուգանքների վճարման բոնուսային համակարգըՀայաստանը վերածվում է հավաքական Արևմուտքի ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի. ԶախարովաՊատժի կրումից խուսափելու համար հետախուզվողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկՀայաստանի եւ Վրաստանի խորհրդարանների գիտության ու կրթության հարցերով զբաղվող հանձնաժողովների միջեւ ստորագրվել է համատեղ հայտարարությունՀայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնիՔՊ-ականները թող գան և մեզ մոտ ասեն, որ ադրբեջանական գյուղ է․ պատգամավորը զրուցել է ոսկեպարցիների հետԱդրբեջանի ՄԻՊ-ն օկուպացված Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած արցախցիների հետԱվարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը Որպես կառավարող կուսակցություն՝ մենք լսում ենք, թե ինչ են ասում քաղաքական ուժերը, քաղաքացիները. Վահագն ԱլեքսանյանՔաղաքացիական անհայտ կորածների ընտանիքները սոցիալական աջակցության կշարունակեն ստանալԵրկու դրվագ Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Միկոյան - Գալշոյան փողոցների խաչմերուկումԱլեքսեյ Սանդիկովը մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական ու կից հանձնաժողովների նիստերինՊապա ջան, ես քեզ միշտ կկարոտեմ․ Արթուր Աբրահամը լուսանկարներ է հրապարակել Չտրվե´լ թշնամական հերթական սադրանքին. «Հայաքվե»Երկու անձանց դանակահարած երիտասարդը ձերբակալվել է (տեսանյութ) 11 ակումբ ստացել է ազգային արտոնագիր Մեր երկիրը կանգնած է իսկապես լուրջ ճամփաբաժանի առաջ. Սարգսյան«ՎԱԶ-21214»-ի 31-ամյա վարորդը մահացել է Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի աշխատանքը․ ՍԱՏՄԵվրանեսթը խրախուսում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի շուտափույթ ավարտըԲաքվի վարքագիծն անընդունելի է կապված ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասով«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններինԱհազանգ կա` մանկապարտեզներում երեխաների վրա գոռում են, ճնշում գործադրում. Բաքոյանը նախարարին Եվրանեսթ ԽՎ-ն ԵՄ-ին կոչ է արել մեծացնել մարդասիրական օգնությունը ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց Շահրամանյան Սամվելը դրսևորում է գործակալական պահվածք, ինչը պետք է գրավի համապատասխան կառույցների խիստ ուշադրությունը. ՀովհաննիսյանՈրակի հարցում զիջում չի լինելու, անորակ աշխատանքը չի ընդունվելու. Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
Ամենադիտված