Ադրբեջանի շահերը ԱՄՆ-ում պաշտպանում է հրեական լոբբին
ԱդրբեջանԱդրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական քաղաքական հարցերով բաժնի ղեկավար Ալի Հասանովը խոստովանել է, որ ԱՄՆ-ում Ադրբեջանի շահերը պաշտպանում է հրեական լոբբին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Jerusalem Post թերթը, Հասանովը հայտարարել է իսրայելական պատվիրակության հետ հանդիպման ժամանակ:
«Մասնավորապես, հրեական լոբբին եւ իսրայելցի առաջնորդները ամերիկացի գործընկերների հետ լուրջ երկխոսություն են տանում Ադրբեջանին վերաբերող հարցերի շուրջ», -ասել է նա:
Հասանովը նշել է, որ, «չնայած արտաքին ճնշումներին», Ադրբեջանը Իսրայելին համարում է իր շատ կարեւոր դաշնակիցն ու ռազմավարական գործընկերը: «Իսրայելն ու Ադրբեջանը հուսալի գործընկերային հարաբերությունների մեջ են նաեւ ռազմական ոլորտում», -ասել է ադրբեջանցի պաշտոնյան: