Գյումրիի ողբերգությունը կփոխի արտասահմանում Ռուսաստանի զինված ուժերում ծառայության թեկնածուների հանդեպ պահանջները
ՀասարակությունՌուսաստանի Կենտրոնական ռազմական շրջանի հրամանատարությունը խստացրել է արտասահմանում տեղակայված միավորումներում և զորամասերում ծառայության թեկնածուների հանդեպ պահանջները: Այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը` վկայակոչելով Կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատարի օգնական Յարոսլավ Ռոշչուպկինին:
«Նրանց համար խստացվել է կրթական ցենզը. հիմա արտասահմանում ծառայել կկարողանան այն թեկնածուները, ովքեր ունեն լիրաժեք միջնակարգից ոչ ցածր կրթություն, առավելություն կստանան բարձրագույն և միջին հատուկ ուսումնական հաստատությունների դիպլոմ ունեցողները»,- ասել է Ռոշչուպկինը:
Նրա խոսքով՝ նաև բարձրացվել են նաև նաև զինծառայողների առողջական վիճակի պահանջները, ավելի մեծ ուշադրություն է դարձվում պրոֆեսիոնալ հոգեբանական ընտրության թեստերի արդյունքներին:
«Արտասահմանում արդեն չեն կարողանա ծառայել ալիմենտի, վարկերի և հարկային վճարումների պարտապանները: Անձնական գործի ձևակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկում ավելացվել են լրացուցիչ հարցումներ իրավապահ մարմիններում և Թմրանյութերի վերահսկողության պետական տարաքծային ստորաբաժանումներում»,- հավելել է Ռոշչուպկինը:
Կենտրոնական ռազմական օկրուգի այն միավորումները և զորամասերը, որոնք տեղակայված են արտասահմանում, համալրվում են միայն պայմանագրային զինծառայողներով: Թափուր պաշտոնների համար մրցույթը, Ռոշչուպկինի խոսքով՝ հասնում է մեկ տեղի համար չորս մարդու:
Արտասահմանում տեղակայված զորքերի առավել մանրակրկիտ ընտրության հարցը առավել արդիական է դարձել Գյումրիի ողբերգությունից հետո: