«ՀԺ». Կարծում եմ՝ Պերմյակովը հայկական դատարանում պիտի դատվի
Հայկական ՄամուլՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանի եղբոր՝ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուբեն Հովսեփյանի կարծիքով, Գյումրու ոճրագործության հեղինակ Վալերի Պերմյակովը պետք է կանգնի Հայաստանի արդարադատության առաջ: Գրում է «ՀԺ»-ն:
«Կարծում եմ հայկական դատարանում պիտի դատվի»,- երեկ թերթի թղթակցի հետ զրույցում ասել է Հովսեփյանը՝ հավելելով, որ «ռուսական կողմը Պերմյակովին կարող է պատժել որպես դասալիք, իսկ մյուս հարցերով կզբաղվի հայկական կողմը»: Հովսեփյանը դժվարացել է պատասխանել, թե ինչո՞ւ է մինչ այժմ Պերմյակովը գտնվում 102-րդ ռազմաբազայում, իսկ գյումրեցիների կազմակերպած ակցիաներին դրական գնահատական է տվել. «Դա ես շատ մեծ եմ գնահատում, մարդիկ ելան ոտքի ու չասեցին՝ սպանել… անպայման ողջունում եմ»,- հայտարարել է ՀՀԿ-ականը: Նա թերթի թղթակցին ասել է նաև, որ իր եղբոր Աղվան Հովսեփյանի հետ Գյումրիի իրադարձությունների մասին չի զրուցել և արտահայտում է իր անձնական տեսակետը:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում։