ԵԽԽՎ-ն մինչև ապրիլ Ռուսաստանին զրկել է ձայնի իրավունքից. ՌԴ պատվիրակությունը մինչև տարեվերջ կլքի ԵԽԽՎ-ն
ԱշխարհԵվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) Ռուսաստանի պատվիրակությանը մինչև ապրիլ զրկել է ձայնի իրավունքից: Այս մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով Վեհաժողովի ընդունած բանաձևին:
«Բացի վերոնշյալ կետերում թվարկված պատժամիջոցներից, Վեհաժողովը պետք է քննարկի ռուսական պատվիրակության քվեարկության իրավունքի դադարեցման հնարավորությունը և Վեհաժողովի բյուրոյում ներկայացված լինելու իրավունքը` 2015-ի ապրիլին նստաշրջանի բացմանը, եթե Ռուսաստանը չհասնի ակնհյատ և զգալի առաջընթացի Վեհաժողովի նշված կետերի կատարման հարցում և ամբողջապես չհամագործակցի աշխատանքային խմբի հետ, որի մասին ասվում է բանաձևի 17-րդ կետում»,- ասվում է ընդունված բանաձևում:
Չորեքշաբթի օրը ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ մինչև տարվա վերջ Ռուսաստանը կլքի ԵԽԽՎ-ն:
«Մենք կլքենք ԵԽԽՎ-ն մինչ տարեվերջ»,- ասել է Պուշկովը` մեկնաբանելով Ռուսաստանին ձայնի իրավունքից զրկելու ԵԽԽՎ որոշումը: